|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը: ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում:
Աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետի պաշտոնը: Այս անձանց միակ «հանցանքը, մեզ հասած տեղեկություններով, նրանց ազգակցական կապերն են: