|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կորոնավիրուսի Delta շտամի AY.4.2 կոչվող ենթատեսակը կարող է ավելի վարակիչ լինել, քան Delta-ն: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության հարցերով գործակալությունը, հաղորդում է Reuters-ը:
«Հիմնավորումն արվել է՝ հաշվի առնելով, որ ենթատեսակն ավելի է տարածվում Մեծ Բրիտանիայում վերջին ամիսներին, եւ կան որոշ վաղ վկայություններ, որ այն կարող է տեմպի ավելի մեծ աճ գրանցել Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն Delta-ի»,-ասվում է UKHSA-ի հաղորդագրության մեջ:
«Դեռեւս չկան տեղեկություններ, թե արդյո՞ք այս տարբերակի հետեւանքով հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ստանում կամ ներկայում կիրառվող պատվաստանյութերը դարձնում է պակաս արդյունավետ»: