|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան 31 մեքենաներից բաղկացած ռազմական շարասյուն է ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմուտք՝ Իդլիբում գտնվող իր ռազմական հենակետերը․ հայտնում են տեղական աղբյուրները։
Ավտոշարասյունը ներառում է նյութատեխնիկական և ռազմական մատակարարումներ և Սիրիա է մտել Թուրքիայի ու Սիրիայի միջև գտնվող Քաֆր Լուսին անցակետով. հայտնում է SANA-ն։
«Թուրքական ուժերը փոխադրել են տրանսպորտային միջոցների երկու խմբաքանակ, այդ թվում՝ 31 բեռնատար և ռազմական մեքենա՝ բեռնված նյութատեխնիկական միջոցներով, զինամթերքով, զենքով և ցեմենտի բլոկներով։ Թուրքական մի շարք մեքենաներ լի են եղել որակյալ զինատեսակներով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից արտադրված ջերմային հակատանկային կայանքներով և տարբեր զենիթային համակարգերով»,- ասել են աղբյուրները։