|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական երկու բեռնատարների՝ Ադրբեջանի ոստիկանության կողմից բերման ենթարկված վարորդներն ազատ են արձակվել հոկտեմբերի 21-ին եւ ուղարկվել Իրան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանը վարորդներին մեղադրվում էր մաքսանենգության մեջ: Հաղորդվում էր, որ նրանք իբր փորձել են շրջանցել մաքսակետերը՝ Հայաստանից բեռը Ստեփանակերտ հասցնելու համար: Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:
Ըստ Ադրբեջանի մաքսայինի մամուլի ծառայության` ձերբակալվածներն ազատ են արձակվել Բաքվի եւ Թեհրանի պայմանավորվածության արդյունքում։
Հիշեցնենք, որ իրանցի վարորդները բերման էին ենթարկվել սեպտեմբերի 15-ին։ Նրանք ապրանքներ էին տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհով: Վարորդները բերման են ենթարկվել ճանապարհի այն հատվածում, որը հանձնվել է Բաքվի վերահսկողությանը ՀՀ իշխանությունների կողմից: