|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են հանցավոր խմբի գործունեությունը, որն, ըստ իրենց տեղեկությունների, առնչվում է «ռուսալեզու մաֆիայի» հետ․ կիրակի հայտարարել է Ֆրանսիայի ազգային ժանդարմերիան:
«Ժանդարմները, Ամիեն քաղաքի որոնողափրկարարական ստորաբաժանումը և Հանցագործության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը դադարեցրել են անդրազգային հանցավոր կազմակերպության գործունեությունը»,- ասվում է ժանդարմերիայի Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ըստ քննիչների՝ նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ, որոնք առնչվում են ռուսախոս մաֆիայի հետ:
Ոստիկանական գործողության արդյունքում բերման է ենթարկվել 37 մարդ: Ժանդարմները խուզարկություններ են իրականացրել 61 վայրում:
Հայտարարության մեջ նշվում է, որ հանցավոր խումբը մաքսանենգ ճանապարհով ծխախոտ ու գողացված մեքենաներ էր տեղափոխում: