|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակի տարածման հինգերորդ ալիքի մասին:
«Դեպքերի թիվը կտրուկ աճել է, և սա, այսպես կոչված, հինգերորդ ալիքի սկիզբն է»,- ասել է նա Վրաստանի առաջին հանրային ալիքին տված հարցազրույցում:
Գամկրելիձեն նաև քաղաքացիներին հորդորել է հետևել առողջապահական կանոններին և պատվաստվել:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանը ստացել է չինական Sinopharm կորոնավիրուսի պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ: