|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պենտագոնի պաշտոնյաները ծրագրում են հոկտեմբերին Ուզբեկստանի իշխանությունների հետ քննարկել երկրում ամերիկյան հակաահաբեկչական ուժերի տեղակայման հնարավորությունը. գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրներին:
«Օրակարգում ամենակարևորը լինելու է «հորիզոնից այն կողմ» հակաահաբեկչական ուժերի տեղակայման հնարավորությունը: Նման համաձայնագիրը հնարավորություն կտա ամերիկյան զինվորականներին ավելի լավ դիտարկելու և հարվածներ հասցնելու Աֆղանստանի թիրախներին»,- ասվում է հրապարակման մեջ:
Նախօրեին Սպիտակ տունը հայտնել էր, որ իրենք ցանկանում են նման համաձայնագրեր քննարկել Աֆղանստանին սահմանակից երկրների հետ: Կոնկրետ պայմանավորվածությունների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ահաբեկիչներն Իրաքից ու Սիրիայից ակտիվորեն ձգվում են դեպի Աֆղանստան: