|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս Անկարայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի վերաբերյալ: Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Սիրիայի, Աֆղանստանի, Կովկասի և Եմենի իրավիճակի վրա:
Պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալները ՝ Սեդաթ Օնալը և Ալի Բաղերի Քենին: