|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանն ու Ֆրանսիան վավերացրել են պաշտպանական նոր համաձայնագիրը, որը հնարավորություն կտա նրանց արտաքին սպառնալիքի դեպքում միմյանց օգնության հասնելու: Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի հետ լարվածության ֆոնին:
«Առաջին անգամ հստակորեն նշվում է, որ ռազմական օգնություն կտրամադրվի երկու պետություններից մեկի վրա երրորդ կողմի հարձակման դեպքում»,- քվեարկությունից առաջ հույն օրենսդիրներին ասել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Բոլորս գիտենք, թե ով ում է սպառնում casus belli-ով (պատերազմի շարժառիթ) Միջերկրական ծովում»,- ավելացրել է նա՝ ակնարկելով Թուրքիային: