|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը չորեքշաբթի ընդունել է Փարիզի կլիմայական համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը՝ համաձայն խորհրդարանի քվեարկության արդյունքների: Համապատասխան օրինագիծը ընդունվել է միաձայն:
Փարիզի կլիմայի համաձայնագիրը՝ կլիմայի վերաբերյալ առաջին գլոբալ համաձայնագիրը, որը ստորագրվել է ավելի քան 190 երկրների կողմից 2015 թվականի դեկտեմբերին, սահմանում է գլոբալ տաքացման զսպման գործողությունների ծրագիր: Համաձայնագիրը չի ենթադրում հանածո վառելիքից ամբողջական փուլային հրաժարում: Այնուամենայնիվ, բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն՝ արտանետումները նվազեցնելու, տեխնոլոգիապես վերազինվելու և կլիմայի փոփոխություններին հարմարվելու համար: Բացի դրանից՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը պետք է ավելի ու ավելի շատ լինի էներգիայի մատակարարումների մեջ: Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից, սակայն ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը իր նախագահության առաջին իսկ օրը հրամանագիր ստորագրեց դրան վերադառնալու մասին: