|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Ալի Աքբեր Օջագնեժադը լքել է երկիրը և Թեհրանում է: BBC-ին այդ մասին հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանատանը:
Միաժամանակ, դեսպանատունը նշել է, որ «մզկիթն ու գրասենյակն առանձին մուտքեր ու ելքեր ունեն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5 -ին՝ ոստիկանական ստուգումից հետո, Օջագնեժադի գրասենյակը փակվել էր: Գրասենյակը, ըստ ՆԳՆ-ի, գտնվում է Հուսեյնիա մզկիթի շենքում, որը ճանաչվել է որպես կորոնավիրուսային վարակի օջախ:
Շաբաթ օրն էլ մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին Բաքվում Իրանի դեսպանատան վրա: