|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին:
Որոշման մեջ նշվում է․
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Հիշեցնենք, որ Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը հոկեմբերի 1-ին նշել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները՝ այլ աշխատանքի անցնելու հետ կապված: