|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ջիվան Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ջիվան Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: