|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ըն ողջունում է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ուղղակի քաղաքական շփումների մասին լուրերը: Այս մասին ասվում է Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչի՝ CNBC-ին տված հարցազրույցում:
«Մեր տարածաշրջանային գործընկերները, առաջին հերթին՝ ԱՄԷ-ն, մեզ համար չափազանց կարևոր են տնտեսության, տարածաշրջանային անվտանգության և փոխգործակցության ոլորտում համագործակցության առումով: Եվ, հետևաբար, մենք ողջունում ենք նրանց ներդրումը տարածաշրջանային կայունության գործում: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին զեկույցներին, մենք ողջունում ենք դա: Մենք ողջունում ենք ցանկացած անմիջական բանակցություն, որը կհանգեցնի խաղաղության և կայունության տարածաշրջանում»,- ասել է Ջենիֆեր Գավիտոն՝ ԱՄՆ պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բյուրոյի Իրանի և Իրաքի հարցերով օգնականը՝ ելույթ ունենալով Dubai Expo-ում: