|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայիններ փողոցում՝ «Մարի» սուպերմարկետի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 64-ամյա Մանվել Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի և 65-ամյա Արաքսյա Վ.-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: