|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը կարող է ուղիներ մշակել՝ դադարեցնելու համար միգրանտների հոսքը Թուրքիայից դեպի Կիպրոս և ԵՄ այլ երկրներ, երբ հաջորդ ամիս բարձր մակարդակի բանակցություններ վարի Անկարայում. հայտարարել է Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։
«Անհնարին բան չկա ուղի գտնելու համար, որը կկանխի միգրանտների հոսքը Թուրքիայից Կիպրոս, քանի որ Կիպրոս ժամանողների թիվը շատ մեծ չէ` Թուրքիայի կողմից ընդունած փախստականների հսկայական թվի համեմատ»,- ասել է նա, բայց, ըստ հունական Kathimerini թերթի, չի կարողացել նշել, թե ինչպիսին կլինի գործարքը:
Յոհանսոնն ասել է, որ կցանկանար առաջին ձեռքից իմանալ բաժանված Կիպրոսի առջև ծառացած դժվարությունների մասին:
«Մենք բախվել ենք բազմաթիվ խնդիրների Թուրքիայի հետ մեր հարաբերություններում: Այժմ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ այդ հարաբերությունները բարելավվում են»,- շեշտել է նա Կիպրոսի ներքին գործերի նախարար Նիկոս Նուրիսի հետ բանակցություններից հետո: