|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն հոկտեմբերին. «Eternity 2021» («Հավերժություն-2021») զորավարժությունն այս անգամ տեղի կունենա Վրաստանի տարածքում՝ ՌԴ սահմանների մոտ։
Նախնական տվյալներով՝ զորավարժություններն ուղղված կլինեն երեք երկրների զինված ուժերի փոխգործակցությանը միաժամանակ տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները պաշտպանելիս։ Դրանցից են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: