|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաշար Ասադը Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին բանակցությունների է հրավիրել Դամասկոս: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով քեմալական կուսակցության ներկայացուցիչ Բարըշ Յարքադաշին:
«Այս առաջարկը Քըլըչդարօղլուն ստացել է օրեր առաջ: Քըլըչդարօղլուն դեռ չի պատասխանել Ասադին: CHP-ն պետք է մեկ այլ համարձակ քայլ կատարի և քրդական խնդրի լուծման հետ մեկտեղ լուծի նաև Ասադի հետ հակամարտությունը: Մենք փախստականներին կվերադարձնենք միայն Ասադի հետ հաշտվելու դեպքում»,– ասել է նա։