|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Սիրիայի հյուսիսային տարածքներից: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Սիրիայի հյուսիսի օկուպացիան: Նրա կարծիքով՝ երկրում հակամարտության սրման շարունակման հիմնական պատճառներից մեկը Անկարայի կողմից ահաբեկչական ուժերին աջակցությունն է:
«Միջազգային հանրությունն իր հերթին պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ ուղղված երկրի հյուսիսում Թուրքիայի օկուպացրած տարածքների ազատագրմանը»,- եզրափակել է ԱԳ նախարարը:
Նշենք, որ հայտարարությունը հաջորդել է Բաշար Ասադի՝ Մոսկվա կատարած այցին և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։