|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իշխանությունը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգում հաստատել բռնապետություն՝ մեկ ուժի կենտրոնացմամբ։ Այսպես արհամարհվում է ժողովրդավարության պահանջը․ 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով համայնքների խոշորացման ծրագրին:
«Ինչպե՞ս կարելի է առանց ժողովրդի կարծիքը հարցնելու, առանց հանրային լսումներ կազմակերպելու նման փոփոխություններ անել։ Նրանք թքած ունեն հանրության կարծիքի վրա և դա չեն թաքցնում։ Հուսալ, որ նրանք, ժողովրդավարության բաստեոն հայտարարելով, ժողովրդավարական գործընթացներ առաջ կտանեն, սխալ է: Նրանք ամեն ինչ անում են բռնապետություն հաստատելու համար»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։