|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Անկախության տոնին, Փաշինյանն ասում էր՝ պետք է փոխակերպենք հաղթանակի մեր բանաձևը, հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին: Ի՞նչ բանաձևի մասին է խոսքը, այս անգամ միտումը ո՞րն է. Փաշինյանը մտքեր է արտահայտում, հետո վերախմբավորում և թեման սարքում է օրակարգային, բոլորը քննարկում են դա, քննադատում, այդ թվում նաև ընդդիմությունը, ինչպես եղավ օրինակ՝գունագեղ բառի հետ կապված: Արդյոք չի՞ ստացվում, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն է օրակարգ թելադրում. Այսօր խորհրդարանական պայքարը որքանո՞վ է արդյունավետ. Ո՞րն է ընդդիմության օրակարգային հարցը: Այս և այլ հարցերի մասին Yerevan. Today-ի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ