|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաղը՝ ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ խոսելու ենք Հայաստանի անկախության ծննդականի (արտահայտությունը՝ ժամանակակից Արամ Մանուկյանի) իրավաքաղաքական բնույթի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին փոխնախարար, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը:
«Միայն պետականապահպանության հարցում առկա անորոշությունները, պետականության մայրամուտի իրական վտանգները պետք է առիթ հանդիսանային արժևորելու Անկախության հռչակագրում արտացոլված պետականապահպանության սկզբունքները։
սակայն Անկախության հռչակագրի գործողության ՓԱՍՏԱՑԻ դադարեցումը (այն իրավաբանորեն դադարեցնելու հնարավորություն չկա), մասնավորապես՝ իշխանության կողմից պատմական այս իրողություններում Հռչակագրի 11-րդ (ցեղասպանության ճանաչման մասին) կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պատմության՝ պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը»,- գրել է նա։