|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Թալիբան» ահաբեկչական շարժման մամուլի քարտուղար Զաբիուլլահ Մուջահիդը հարցազրույց է տվել նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող ադրբեջանական կայքին և ասել, թե ինչ դեր են խաղում Ադրբեջանն ու Թուրքիան թալիբների համար:
«Այս երկու երկրներն էլ մեզ համար արժեքավոր են, Ադրբեջանը մեզ համար շատ կարևոր է տնտեսական տեսանկյունից, և, բնականաբար, մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ նրա հետ», - ասել է Մուջահիդը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, նա նշել է, որ Աֆղանստանը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների երկար պատմություն ունի, ուստի թալիբները ցանկանում են դրանք հետագայում ընդլայնել:
«Երկու երկրների հետ լավ դիվանագիտական և տնտեսական կապերի պահպանումը շատ կարևոր է թալիբների համար» - ասել է Մուջահիդը: