|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Շիրակի մարզ, ք. Գյումրի) արտադրական գործունեության կասեցումը:
«Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղեն արտադրող այս ընկերությունում հայտնաբերվել էին օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք սահմանված ժամկետում շտկվել են: