|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմը։
Այսպիսով՝ պատվիրակության ղեկավարը ինչպես նախորդ, այս գումարման խորհրդարանում էլ Ռուբեն Ռուբինյանն է։ ՔՊ-ականներից կազմում ընդգրկվել են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Վլադիմիր Վարդանյանը՝ Պետաիրավականի ղեկավար, իսկ փոխարինող կազմում կլինեն ՔՊ-ականներ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, «Հայաստան» դաշինքից Արմեն Գեւորգյանն ու Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։
