|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան Լիբիայից տարհանել է սիրիացի վարձկանների խմբին, որը տեղակայված էր Էլ Վաթիա ավիաբազայում (Տրիպոլիից 100 կմ հարավ-արևմուտք): Այդ մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Լիբիայի ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությունից աղբյուրը:
«Թուրքական ռազմատրանսպորտային A400 ինքնաթիռները Սիրիայի վարձկաններին տարհանում են Էլ Վաթիա բազայից Կահիրեի և Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,- ասել է աղբյուրը:
Քանի՞ զինյալ է դուրս բերվել և որտե՞ղ, նա չի նշել: