|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տվյալների պաշտպանության թուրքական մարմինը WhatsApp-ին մոտ 235 000 դոլարով տուգանել է՝ գաղտնիության կանոնները խախտելու համար, հաղորդում է MEM-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ հաղորդագրությունների՝ Թուրքիայի Անձնական տվյալների պաշտպանության մարմինը (KVKK) հայտարարել է, որ WhatsApp-ին տուգանել է 1 950 000 թուրքական լիրայի չափով եւ հավելվածին կարգադրել է իր գաղտնիության քաղաքականությունը համապատասխանեցնել թուրքական օրենսդրությանը:
KVKK-ի փոխանցմամբ՝ WhatsApp-ը պետք է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի՝ օրենքի խախտմամբ անձնական տվյալների մշակումից խուսափելու համար»:
Հունվարին Թուրքիայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել WhatsApp-ի փոխարեն օգտագործել բջջային օպերատոր Turkcell-ի մշակած հաղորդագրությունների փոխանակման տեղական BiP հավելվածը:
Նոյեմբերին Թուրքիան 10-ական միլիոն լիրայով (1,18 միլիոն դոլար) տուգանել էր սոցիալական ցանցերում աշխատող գլոբալ ընկերություններին, այդ թվում՝ Facebook-ին, Twitter-ին եւ Instagram-ին՝ սոցիալական մեդիայի նոր օրենքը չպահպանելու համար: