|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանից։
Տավուշի մարզում գտնվող զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք ամբողջովին վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ։