|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան սեպտեմբերի 7-ին և 8-ին Եգիպտոսի դիվանագիտական պատվիրակությանը հրավիրել է այցելել Անկարա՝ երկկողմ և տարածաշրջանային հարցեր քննարկելու համար. երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Այցը, որը կլինի երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանն ուղղված դիվանագիտական բանակցությունների երկրորդ փուլը, կգլխավորեն Եգիպտոսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Համդի Լոզան և Սեդաթ Օնալը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,- Hurriyet-ը մեջբերում է գերատեսչությանը:
Թերթը հիշեցնում է, որ բանակցությունների առաջին փուլն անցկացվել է Կահիրեում մայիսի 5-6-ին, և երկու կողմերն այն բնութագրել են որպես «դրական»: