|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից։
Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հավելենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: