|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգները Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո պետք է կենտրոնանա նոր մարտահրավերների վրա, որոնք ներկայացնում են Չինաստանը եւ Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգին ուղղված իր հեռուստաուղերձում ։
«Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, գործ ունենք Ռուսաստանի կողմից մի քանի ճակատներով մարտահրավերների հետ, բախվում ենք կիբերհարձակումների և միջուկային զենքի տարածման հետ։ Մենք պետք է մրցունակ լինենք, որպեսզի պատասխանենք այդ մարտահրավերներին», - ասել է Բայդենը ։
Ամերիկացի նախագահի կարծիքով՝ ԱՄՆ-ն ունակ է այդ խնդրի կատարումը համատեղել ահաբեկչության դեմ պայքարի հետ ։