|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական ոստիկանությունը օգոստոսի 31-ի երեկոյան Տրապիզոնի հյուսիսային նահանգում ձերբակալել է սեփական երեխաներին սպանած իմամին. հաղորդում է Cumhuriyet թերթը:
Օֆ քաղաքի մզկիթի հոգևորականն ինքն է դիմել իրավապահ մարմիններին՝ խոստովանելով, որ հրազենից մահացու վիրավորել է իր երեք դուստրերին: Ոստիկանությունը ողբերգության վայրում՝ գյուղի իրենց տանը, հայտնաբերել է տասնչորս, յոթ և տասնմեկ տարեկան երեխաների մարմինները։
Տեղի ունեցածի այլ մանրամասներ, այդ թվում՝ իմամի ենթադրյալ դրդապատճառները հայտնի չեն։