|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 17-19 Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի կունենա Պիտտի Ֆրագրանս նիշային և սելիկտիվ օծանելիքի ամենամյա ցուցահանդեսը, որը սեպտեմբերի 18-ին ծրագրում է մեծ համերգ, համերգի միակ հրավիրված երգիչը մեր հայրենակից Տեներիֆեում բնակվող տենոր Դավիթ Հովհաննիսյանն է: Վերջինս համագործակցում է Լաբել իսպանական նիշային օծանելիքի ընկերության հետ, ներկայացնելու են համերգային ծրագիր:
Համերգը կբացի Դավիթ Հովհաննիսյանի "Իմ Երևան" երգը, որի հեղինակն է Քրիստ Մանարյանը: Ցուցահանդեսին կմասնակցեն օծանելիքի և դեկորատիվ կոսմետիկայի համաշխարհային ամենահայտնի ընկերությունները: