|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարծում եմ, որ վիճարկելի չէ այն, որ մենք ունենք ներքին և արտաքին անվտանգային լուրջ խնդիրներ, վերջեին երեք տարում մենք մի քանի ԱԱԾ տնօրեն ենք փոխել: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«Եթե նայեք Ադրբեջանի տարածքային պահանջներին, որ առաջ է քաշում, ապա դրանք շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են, ադրբեջանա-թուրքական դաշինքը ունի մի նպատակ էապես վնասել մեր միջազգային սուբյեկտայնությանը և այն դուրս մղել որպես պայմանավորվող կողմ համաշխարհային մեգանախագծերի վերաբերյալ»,-ասաց նա: