|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այն իշխանությունը, ով շրջափակել է ՀՀ Սահմանադրական դատարանը, այն Ազգային ժողովը, որի պատգամավորներն իր կուսակցության ղեկավարի հրահանգով կազմակերպել են դատարանների շրջափակումը, այդ իշխանությունը և այդ քաղաքական մեծամասնությունը իրավունք չունի խոսելու արդարադատության համակարգից և արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելուց. Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Հայտարարեցիք վեթթինգ, ասացիք արդարադատության համակարգից հեռացնում ենք կոռումպացված դատավորներին, բայց պարզվեց վերադարձնում եք կոռումպացված դատավորներին, նույնիսկ նրանց, որոնց ձեր ասած՝ կոռումպացված նախկին իշխանությունը հեռացրել էր դատական համակարգից: Խոսում եք օրենքի դիկտատուրայից. սիրելի հայրենակիցներ, դա բլեֆ է: Եթե խոսքը օրենքի և իրավունքի գերակայության մասին է և օրենքի իրավահավասարության մասին է, դա շատ լավ է, բայց դուք դրա հետ որևէ կապ և առնչություն չունեք, ձեր բոլոր բարեփոխումների մեկնարկը սկսվում է մեկ կետից՝ ամրապնդել ձեր իշխանությունը»,- շեշտեց նա:
Մանրամասն՝ ստորև.