|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որշման նախագիծ, որին միացել «Հայաստան» խմբակցությունից են մեր գործընկերները, որով առաջարկում ենք ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրվող աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական և այլ բնույթի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապեր, տարածաշրջանային անվտանգություն, Արցախի ԱԺ-ի հետ համագործակցություն և այլ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելու և աշխատանքների կազմակերպման համար:
Կարծում եմ, որ աշխարհն կարիք ունի լսելու ՀՀ-ից այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,- Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելիս ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: