|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է ակումբից: Այս մասին հայտնում է fcbarcelona.com-ը:
Նշվում է, որ Մեսսին չի մնա թիմում՝ չնայած պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությանը: Նոր համաձայնագրի կողմերը չեն կարող ստորագրել տնտեսական կանոնների և երկրի առաջնության սահմանափակումների պատճառով:
Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել իր ողջ կարիերայի ընթացքում:
Անցած մրցաշրջանում հարձակվողը 35 խաղ է անցկացրել իսպանական Պրիմերայում, խփելով 30 գոլ: