|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նիստի ընդմիջում հայտարարելուց հետո մոտեցավ ԱԺ նիստը վարող Կնյազ Հասանովին և ոգևորիչ խոսքեր ասաց։
Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը բավական բուռն է ընթանում։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրացրին երկու պատգամավորների` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու և ԱԺ նիստին ներկա լինելու հարցը։ Դրանից հետո երկու ուժերի՝ «Հայաստան» դաշինքի և ՔՊ-ի իրավաբանների միջև բանավեճ ծագեց։
Նիստից հետո Ռուբինյանը մոտեցավ Հասանովին ու ասաց. «Սաղ լավ ա, մալադեց, դուխո՛վ, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում»։