|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ռազմական-դիվանագիտական աղբյուրներին:
Աղբյուրների տվյալներով՝ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները փակ բնույթ են ունեցել, այդ իսկ պատճառով զրույցի թեման և մանրամասները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը: