|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանում տուգանք կսահմանվի Եվրամիության դրոշը վնասելու համար, որոնք կախված են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և այն երկրների շենքերի մոտ, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի:
Համապատասխան օրենսդրական փոփոխություններն արդեն պատրաստվել են, և այսօր դրանք ընդդիմության խմբակցությունների ղեկավարներին է ներկայացրել խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան:
Օրինագծի նախնական վարկածի համաձայն` դրոշը վնասելու համար կսահմանվի 1000 լարի տուգանք: Եթե այդ գործողությունը կրկնում է նույն անձը, դատավորն իր հայեցողությամբ կարող է կիրառել վարչական կալանքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին ԼԳԲՏ երթին ընդդիմացող քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ԵՄ դրոշը հանվել և պատառոտվել էր ազգայնական քաղաքացիների կողմից։