|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել:
Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն իր համար ցանկալի անձանց ներկայացնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ոչ ցանկալիներին տեղավորում «սեւ ցուցակներում»: Հարությունյանը, կարելի է ասել, որդեգրել է նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը ու իր համար ոչ ցանկալի անձանցից արագորեն ազատվում է:
Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում: Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի այս պահվածքը արդեն հասցրել է առաջացնել նրանց թիմի անդամների զայրութը, ու, ըստ նրանց, առաջիկայում ավելի է լարվելու ներքին իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում