|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել ԿԸՀ-ի տեսախցիկների նկարահանած տեսագրությունը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Իջևանի ոստիկանության պետի կադրերի գծով տեղակալ, փոխգնդապետ Նարինե Ղալումյանը քվեախցիկից մուտք ու ելք անում,պատասխանում ինչ-որ զանգերի, այնուհետև քվեախցիկից դուրս գալիս միանգամից երկու ծրարով և ցանկանում մոտենալ քվեատուփին:
Yerkir.am-ի թղթակիցը ընտրությունների օրը Իջևանին շված տեղամասից հայտնել էր, որ փոխգնդապետի հանցագործության դեպքը բացահայտել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների վստահված անձինք: Երկրորդ ծրարում, որը փոխգնդապետը «բռնվելուց» հետո անմեղ կերպարանք ընդունելով վերադարձրեց քվեախցիկ, քվեարկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:
Հիշեցնենք՝դեպքը տեղի է ունեցել Իջևանի թիվ 38/21 ընտրատեղամասում: