|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաբուլում մի քանի հրթիռներ են արձակվել նախագահական պալատի ուղղությամբ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսություն: Գործակալության տվյալներով՝ պալատի ուղղությամբ հրթիռներ են արձակվել Կուրբան բայրամի աղոթքի ժամանակ, որին մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին և այլ բարձրաստիճան անձինք. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չի հաղորդվում: Հրթիռները պայթել են նախագահական պալատի մոտ:
Իր հերթին, աֆղանական 1TV հեռուստաալիքը նախապես հայտնել էր, որ պալատի մոտ երեք պայթյուն է լսվել: