|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դոհայում Աֆղանստանի կառավարության և թալիբների պատվիրակությունները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և անցկացնել նոր հանդիպում արդար լուծման հասնելու համար:
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, Քաթարի մայրաքաղաքում բանակցությունների հերթական փուլի երկրորդ և վերջին օրը կողմերը հանդես են եկել գրավոր հայտարարությամբ:
Պատվիրակությունները նաև պայմանավորվել են «իսլամի սկզբունքներին համահունչ և աֆղանցիների շահերից բխող համաձայնության ձեռք բերման անհրաժեշտության մասին» և խոստացել շարունակել բարձր մակարդակի բանակցությունները մինչև համաձայնության ձեռք բերումը:
Կառավարության և «Թալիբան»-ի ներկայացուցիչները խոստացել են պատրաստակամություն ունենալ նոր հանդիպում անցկացնելու և բանակցություններն արագացնելու համար: Միևնույն ժամանակ, նոր հանդիպման օրը չի հրապարակվել: