|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների միաժամանակ բացումը հետհակամարտային կարգավորման փուլի շատ կարևոր պահ է, սա ընդգծված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, և այդ առումով չպետք է խտրականություն լինի. նմանատիպ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բաքվում համատեղ մամուլի ասուլիսում։
Ըստ ադրբեջանական պետության ղեկավարի՝ «տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է զուգահեռաբար բացվեն: Սա Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային կապ հաստատելու Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանի համար լրացուցիչ երթուղի կլինի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»:
«Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան սատարում են այս մոտեցմանը: Հայաստանի դրական արձագանքի կարիքը կա... Դրանից հետո տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն իրականություն կդառնան, և սա է մեր ուզածը»,- ասել է Իլհամ Ալիևը: