|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է ներկայացրել։
«Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին:
08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած «հաշիվ չի և լուրջ չի», քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ՝ կմակագրվի նորմալ դատավորի և Գոռը ազատ կարձակվի: