|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրելու կիբերհարձակումների համար, որոնց ենթարկվում է Վաշինգտոնը:
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ լրագրողները Սպիտակ տան ղեկավարին հիշեցրել են, որ մի քանի շաբաթ առաջ նա Մոսկվային սպառնացել է հետևանքներով` ԱՄՆ ենթակառուցվածքի վրա հաքերային հարձակումների համար, չնայած հանգամանքին, որ Վաշինգտոնը չունի որևէ ապացույց Ռուսաստանի ներգրավվածության մասին: Բայդենին հարցրել են՝ արդյո՞ք այս խոստումն ուժի մեջ է, ինչին նա դրական է պատասխանել:
Ուրբաթ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ղեկավարները շարունակել են երկխոսությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ և շեշտել այս ոլորտում կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը: Ըստ Բայդենի՝ կիբերհարձակումներն իրականացնում են «Ռուսաստանում հիմնված» կիբերհանցագործները: Ամերիկայի նախագահը համարում է, որ Մոսկվան պետք է միջոցներ ձեռնարկի հաքերների գործունեությունը ճնշելու համար: