|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հարմար առիթով Ֆրանցիսկոս պապի հետ առանձին անդրադարձավ Արցախի պատերազմի հետևանքներին և հատկապես այժմ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցին: Վեհափառ Հայրապետը հիշեցուց, թե միջազգային օրենքին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը: Նորին Սրբությունը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Պապին, որ անդրադարձել էր գերիների հարցին և խնդրեց, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հիշյալ հարցին՝ օգտակար լինելով գերիների շուտափույթ վերադարձին: Հայրապետը նույն հարցի շուրջ նաև խոսեց Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Փարոլինի հետ:
Այս մասին Վեհափառ Հայրապետը մանրամասնություններ փոխանցեց Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին: