|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը։ Այսուհետ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՂՀ տարածք առանց հիմք ներկայացնելու։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։
«Այս պահի դրությամբ, փաստացի դեռ գործում է միայն Ակտաու–Երևան–Ակտաու երթուղին։ Նախնական տվյալներով, Նուր–Սուլթան–Երևան–Նուր–Սուլթան երթուղին գործարկվելու է մոտ ժամանակներս, եթե լինեն անհրաժեշտ քանակությամբ ուղևորներ։
Կանոնավոր ավիափոխադրումները ժամանակավորապես դադարեցվել էին 2020 թ․ հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա՝ COVID-19 համավարակի պատճառով։
Հայկական կողմը բազմիցս պաշտոնապես դիմում էր այն վերականգնելու հարցով»։