|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի դեմ:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գրված է, որ Թովմասյանը Նազարյանից պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք, որ խորհրդարանի փոխխոսնակը, ԱԺ-ում պատգամավորի ելույթին արձագանքելով, նրա հասցեին ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա»: Նազարյանի խոսափողը միացված էր եղել, ու նրա խոսքը լսվել էր դահլիճում։